«Հայաստանի շտապողական շնորհավորանքը Էրդողանին դիվանագիտական հանճարեղ քայլ որակելը գիտական ֆանտաստիկայի ժանրից է»

Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո կարող ենք փաստել և կանխատեսել հետևյալը.

– Թուրքիան հաստատուն քայլերով գնում է ավելի ազգայնական/ազգայնամոլ դառնալու ճանապարհով. թուրքական քաղաքական վերնախավը և հասարակության գերակշիռ մեծամասնությունը ազգայնամոլներ են, ինչն ուղղակիորեն ազդում և ազդելու է պետական քաղաքականության վրա, որը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու,

– Արդեն 17-րդ անգամ ընտրություններում (խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ, սահմանադրական հանրաքվե) հաղթելով՝ Էրդողանը սահմանեց քաղաքական ռեկորդ և ամրագրեց արդեն էրդողանական Թուրքիայի դե ֆակտո և դե յուրե գոյությունը,

– Հայաստանի շտապողական շնորհավորանքը Էրդողանին դիվանագիտական հանճարեղ քայլ որակելը կամ դրա հետ կապված հույսեր փայփայելը գիտական ֆանտաստիկայի ժանրից է, իսկ այդ շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ. դա առավելագույնը կընդունվի ի գիտություն, միգուցե կհետևի դիվանագիտական զուսպ պատասխան ու կշարունակվի հակահայկական քաղաքականության ամբողջ գործիքակազմի կիրառումը,

– Այս ընտրություններից հետո Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ»…»։

Տեսանյութեր

Լրահոս