Հարգելի՛ դեղատների տնօրեններ և բժշկական սարքավորումներ ներկրողներ, ձեզ զրկելու են լիցենզայից… Ո՞ւմ բիզնեսի զարգացմանն է սա ուղղված. Անուշ Պողոսյան
Առողջապահության փոձագետ, «Առողջության իրավունք» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը հերթական ահազագն է հնչեցնում, այս անգամ՝ Այսօր Ազգային ժողովում ընդունված «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի՝ ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների անժամկետ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման:
Իր ֆեյսբուքյան էջում նա գրում է.
«Հարգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դեղատների տնօրեններ
Ձեզ զրկելու են լիցենզայից…
«Այսօր ազգային ժողովում ընդունվեց օրենք «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, համաձայն որի, ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման:
Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Ստացվում է , որ 5 տարին մեկ առողջապահության նախարարութան կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին համահունչ տեխնոլոգիական լուծումների:
Իսկ հիմա՝ կարևոր հարցադրումներ՝
Բուժհիմնարկների և դեղատների լիցենզավորման պահանջների և պայմանների վերահսկողությունը կատարում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am–ը, այսինքն այս կառույցի անգործության պանճառո՞վ Է տնտեսվարողը «պատժվում» 5 տարին մեկ լիցենզավորվելու:
Բուժհիմնարկների բժշկական սարքավորումների հանդեպ ներկայացվող տեխնիկական պահանջների անհասկանալի փոփոխությունները բերելու են ուղղորդված մոտեցման: Ո՞ւմ բիզնեսի զարգացմանն է սա ուղղված:
Եթե 5 տարին մեկ բուժհիմնարկները և դեղատները լիցենզավորվում են մասնագիտական հագեցվածության պահանջների պահպանման համար, ինչո՞ւ 2022թվականից առ այսօր բժիշկները, բուժքույրերը, դեղագետները և դեղագործները «վազում են» հավաստագիր հանելու համար, ծախսում ժամանակ և գումար, նաև բժիշկների համար 2026 թվականից գործելու է անձի լիցենզավորումը:
Գուցե սկզբից վերանայվե՞ր կառավարության 2002 թվականի 867 Ն որոշումը և պահանջների ցանկից հանվեր օրինակ մետաղյա շպատելը, թանզիֆե դիմակը, մետաղական ուրոլոգիական կատետր և այլն:
Այս փոփոխությունը բերելու է նրան, որ առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները», որը բերելու է անառողջ մրցակցության: