
Պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ կոչ անելով գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը։
Ճեպազրույցում Զախարովան պատասխանել է Փաշինյանի այն հայտարարության մասին հարցին, թե «եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա տեղի կունենա ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու ֆիքսման արդյունքում»։
«Եթե այս արտհայտման ձևը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար է, ապա ինձ թվում է, որ ամեն դեպքում պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը: Ինչպես կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից, այնքան էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը…»,- ասել է Զախարովան։