Ավինյանը հրաժարվեց դիրքորոշում հայտնել Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին հայտարարության առնչությամբ

Այսօր լրագրողները Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին, թե որպես քաղաքապետի թեկնածու, իշխող քաղաքական թիմի անդամ ի՞նչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քռ/կմ տարածքը, որի մեջ մտնում է նաև Արցախը:

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասա, որ որպես քաղաքապետի թեկնածու՝ կարծում է, որ իրեն պետք է ուղղեն քաղաքին վերաբերող հարցեր և արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերն ուղղել համապատասխան նախարարությանը:

Հարցին, թե ի՞նչ կասեք որպես քաղաքական թիմի անդամ, Ավինյանը պատասխանել է՝ արդեն պատասխանեց հարցին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031