Բաժիններ՝

Ռուբեն Մելիքյանը հայտարարում է Գայանե Հակոբյանի գործով քրեական վարույթին փաստաբանական թիմի մասնակցությունը դադարեցնելու մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։

Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

Ազատությու՛ն տիկին Գայանեին։

Փաստաբաններ՝

Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյան

Վահան Գևորգյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031