Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան ընդգծել են տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերի։

Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում վերջին քննարկումները, հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունից ու սադրիչ գործողություններից հրաժարվելու անհրաժեշտությունը, ինչը կարևոր գործոն է բանակցություններում առաջընթացի ուղղությամբ:

Ընդգծվել է տարածաշրջանում կայունությամբ շահագրգռված դերակատարների կողմից գործուն քայլերի կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031