48-ամյա Վաղարշակ Խ.-ն հայտնաբերվել է Իջևանում
Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի ծառայողների և Իջևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին Իջևան քաղաքի Անկախության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա Վաղարշակ Խ.-ն, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: