Միրզոյանն ու Բայրամովը հաստատեցին՝ առանց սահմանազատման, ապաշրջափակման, առանց անվտանգային վիճակի բարելավման՝ դժվար է առաջ շարժվել․ Լավրով

Այսօր Մոսկվայում կայացած Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել մեկնաբանություններով։

ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպման ընթացքում նախ կիսվել են իրենց գնահատականներով այն եռակողմ հայտարարությունների իրականացման վերաբերյալ, որոնք կնքվել էին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, դրանք վերաբերում են պայմանավորվածություններին Ղարաբաղում, ինչպես ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովմանը, այնպես էլ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ բանակցությունների առանձին թեմա է խաղաղության պայմանագիրը։

Լավրովի խոսքով, կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ​​ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախարարները մեկնել են Վաշինգտոն, մեկ շաբաթ առաջ Բրյուսելում էին Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարները։ «Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը, իհարկե, հիմնարար է: Բայց մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ընդհանուր վիճակի բարելավման՝ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտների ուղղությամբ»,- ասաց Սերգեյ Լավրովը։

Նշենք, որ Լավրովի միջնորդությամբ հանդիպումից հետո Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվել են ուղիղ՝ առանց ռուսական կողմի միջնորդության։

Տեսանյութեր

Լրահոս