Մասնավոր հավաքածուում հայտնաբերվել է Ռեմբրանդի վրձնին պատկանող 2 անհայտ դիմանկար
Բրիտանական ընտանիքի մասնավոր արվեստի հավաքածուում 200 տարի անց հայտնաբերվել են Ռեմբրանդի վրձնին պատկանող երկու բացառիկ դիմանկարներ, որոնք մինչ այս հայտնի չէին արվեստագետներին:
17-րդ դարի հոլանդացի գեղանկարչի կտավները հայտնաբերել են Christie’s աճուրդի տան փորձագետները սովորական գնահատում կատարելիս, ում աշխատանքները աճուրդում միլիոնավոր դոլարներ են հավաքում:
Դիմանկարները թվագրվում են 1635 թվականով և պատկերում են Նիդերլանդների Լեյդեն քաղաքից մի տարեց զույգի՝ Յան Վիլեմս վան դեր Պլյումին և նրա կնոջը՝ Յապգեն Կարելսին: Նշվում է, որ զույգը Ռեմբրանդի հետ ազգակցական կապեր ուներ:
20 սմ բարձրությամբ դիմանկարները վաճառքի կհանվեն Լոնդոնի Christie’s-ի ցուցասրահներում հուլիսի 6-ին: Մինչ այդ դրանք կցուցադրվեն Նյու Յորքում և Ամստերդամում: Երկու նկարները գնահատվել են 5-8 մլն ֆունտ ստեռլինգ (6-10 մլն դոլար):
Ընտանիքը, որի մոտ հայտնաբերվել են նկարները, և որոնց անունը չի բացահայտվում, նշել է, որ իրենց նախնիները դիմանկարները ձեռք են բերել 1824 թվականին՝ Christie’s-ի աճուրդով:
Financial Times-ը հիշեցնում է, որ Ռեմբրանդն աճուրդում ռեկորդ է սահմանել 2009 թվականին, երբ «Ձեռքերը գոտկատեղին տղամարդու դիմանկարը» վաճառվեց 20,2 միլիոն ֆունտ ստեռլինգով: