Սամվել Բաբայանին Արցախի նախագահականից պատասխանել են
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր կազմակեպել, որի ընթացքում պահանջագիր ներկայացրեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Բաբայանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակելու հարցով։
«Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86․600 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը ճանաչում է դա։ 2 տարի է՝ ձեզ ներկայացնում են այդ խնդիրները, իշխանությունը որևէ արձագանք չունի, բոլորը ուզում են փրկիչ ձևանալ։ Եթե մեզ տան այդ հնարավորությունը, իմ ձևակերպած 5 կետերը պետք է կատարենք։ Ինձ պաշտոն չի հետաքրքրում, ես գալիս եմ ձեզ անկեղծ ծառայելու»,- հանրահավաքի ժամանակ ասաց Բաբայանը՝ կոչ անելով հավաքի մասնակիցներին չլքել հրապարակը և սպասել պատասխան արձագանքի Արցախի նախագահականից։
ժամեր անց Սամվել Բաբայանը հանրահավաքի իր աջակիցներին ասաց, որ վերջիններս գնան տուն, քանի որ Արցախի նախագահականից ստացել են իրենց պահանջագրի պատասխանը։
«Իշխանություններից պատասխան ենք ստացել։ Կսկսվեն կոնսուլտացիաներ և կտևեն տասը օր»,- ասաց Բաբայանը։