Բաժիններ՝

Թուրքիայում այսօր նախագահական և խորհրդարանական ընտրություններ են

Թուրքիայում այսօր տեղի են ունենում 28-րդ գումարման խորհրդարանի ու նախագահական ընտրություններ։

Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8:00-ին և կփակվեն տեղական ժամանակով 17:00-ին՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ընդհանուր առմամբ տեղադրվել է 191.885 քվեատուփ։

Թուրքիայում և նրա սահմաններից դուրս քվեարկելու է ավելի քան 64,1 միլիոն ընտրող։ Մոտ 4,9 միլիոն մարդ առաջին անգամ կքվեարկի։

Ընտրողները կկարողանան քվեարկել անձը հաստատող պաշտոնական փաստաթղթերից մեկով։

Ընտրողներին կտրվի 2 քվեաթերթիկ՝ նախագահի և պատգամավորների համար։ Ընտրողները երկու առանձին քվեաթերթիկներ կտեղադրեն մեկ ծրարի մեջ և կգցեն քվեատուփի մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031