Բաժիններ՝

Խուլիգանություն ռեստորանում. կան ձերբակալվածներ. 34-ամյա կինը հրավիրվել է բաժին

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայիսի 9-ի ժամը 16.15-ին Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկում, խուլիգանության հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 8 երիտասարդների, որոնցից 4-ը նշված ռեստորանի աշխատակիցներ են, և բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ:

Պարզվել է, որ վճարման հաշվի շուրջ ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նշված անձինք, խախտելով հասարակական կարգը, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար:

Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031