19-ամյա երիտասարդները հայտնաբերվել են Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում
ՆԳՆ Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 9-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել 19-ամյա Գևորգ Ղ.-ին և Վոլոդիա Ղ.-ին:
Նրանք ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: