Բաժիններ՝

1 միլիոն դրամանոցը գուցե վաճառվի 2 միլիոնով. մեքենաների մեծ պահանջարկ ունեցող համարանիշերն այսուհետ կվաճառվեն աճուրդով

Կառավարությունը մայիսի 4-ի նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր:

Վերջինները, պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված՝ տառեր և թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաները:

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։

Ըստ հիմնավորման՝ գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշերի 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշերը։

Կարդացեք նաև

Վարորդների փոխանցմամբ՝ այդպես է գրեթե բոլոր երկրներում, և այսկերպ ոստիկանության արտաբյուջե բավականին շատ դրամական հոսքեր են ապահովվում:

Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանի խոսքով՝ նման պրակտիկա կա աշխարհի մի շարք երկրներում:

«Փորձել են Հայաստանում ևս նման կերպ անել, որպեսզի բյուջե մուտքեր լինեն: Եթե պահանջարկը կա, տրամաբանական է, որ պետք է քայլեր անել: Աճուրդին, բնականաբար, կմասնակցեն վճարունակ մարդիկ, և, քանի որ կա հետաքրքրվածություն, ապա 1 միլիոն դրամ արժեցող համարանիշը գուցե վաճառվի 2 միլիոնով»,- նշեց նա:

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Հայաստանում աճուրդային համարները սկսվում են 120.000 դրամից։ Կարող է լինել նաև 600.000, 1.500.000, 8 մլն դրամ:

«Արաբական Միացյալ Էմիրություններում, օրինակ, 7 թիվ պարունակող համարանիշը վաճառվեց 14 միլիոնով, 5-եր պարունակող համարանիշը՝ 15 միլիոնով:

Տեսանյութեր

Լրահոս