Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի:

Սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031