Բաժիններ՝

Նման ծրագիր չկա. ԿԳՄՍՆ-ն՝ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը փակելու լուրի մասին

«Ժողովուրդ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է նախարարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում փակել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի Ռուշանյանը թերթին հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարարությունից նման ծրագրի մասին իրենց չեն հայտնել:

168.am-ը ԿԳՍՍՆ-ից փորձեց պարզել՝ կա՞ նման ծրագիր, նախարարությունից հերքեցին՝ «Նման ծրագիր չկա»:

Չնայած նրան, որ թատրոնի անձնակազմն առաջին անգամ էր լսում այդ մասին, մեզ հետ զրույցում հույս հայտնեցին, որ մամուլի հրապարակումն ընդամենը մի լուր է, որն իրականություն չի դառնա, չնայած իրենց աչքի առջև ունեն Պետական կամերային երաժշտական և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների միավորումը, իսկ «Գոյ» և Սունդուկյան թատրոնները միացնելու հարցն էլ օդում կախված է:

Հիշեցնենք, որ 2021թ. ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշվեց վերակազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ միացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Նշվում էր, որ թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս: Արդյունքում՝ կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը:

Կարդացեք նաև

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս