Լիլիթ Բեգլարյանը վերընտրվել է Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի փոխնախագահ

Օրերս Մարոկկոյում անցկացվել է Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը, որի ժամանակ ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը վերընտրվել է կառույցի փոխնախագահ։

«IYDU-ը միավորում է հարյուրից ավել կազմակերպությունների աշխարհի մոտ 80 երկրներից:

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ.-ից միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ է:

IYDU-ը ևս մեկ հարթակ է Հայաստանի ու Արցախի շահերի ներկայացման համար, ինչպես նաև հնարավորություն է զարգացնելու երկկողմանի և բազմակողմանի համագործակցությունը տարբեր երկրների գաղափարակից քաղաքական ուժերի հետ։

ՀՀԿ-ը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը այս ձևաչափով ևս»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լիլիթ Բեգլարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031