
34-ամյա Միխաիլ Ն.-ն Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տեղափոխել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Միխաիլ Ն.-ին:
Նա 2022 թ. օգոստոսի 18-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: