Բա ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել։ Է աշխատացրեք. Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանը գրում է. «ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը ռազմամթերքի խնդիր ունի։ Չի կարողանում ձեռք բերել։ Այսօր մի ՔՊ-ական կին հայտարարեց, որ ՌԴ-ն չի թողնում, որ զենք ու զինամթերք գնենք։ Նայում եմ Հայլուր-ով գերությունից մի կերպ պրծած Ռաֆայել Գևորգյանին, որն ասում է, որ 2022-ի սեպտեմբերի Շորժայի մարտերում փամփուշտ չլինելու պատճառով են դիրքեր հանձնել։ Այդ նույն փամփուշտ չլինելու պատճառով նրանց հրամանատար Տարոն Սիմոնյանը նետվել է ազերիների վրա և նռնակով իրեն պայթեցրել։ Հերոսն իր կյանքի գնով փրկել է տղաներին։
Եղբայր, ընկերս կասեր փամփուշտ ալ չունի՞ք։ Բա ես ձեզ 1993-1994թթ զրոյից կառուցած զինամթերքի արտադրության մի ամբողջ համալիր եմ թողել։ Է աշխատացրեք։ Գործարանը նվիրել եք ինչ-որ պատրոնդաշի ու … Բան չեմ հասկանում։ Էս ո՞վքեր են։»