Բաժիններ՝

Արարատի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել ձորում․ մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ shamshyan.com

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։45-ի սահմանում «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մեղրի-Երևան ավտոճանապարհի 308 կմ, որտեղ Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Շտապօգնության խումբը դեպքի վայրից «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի դին։

«Գանգուղեղային վնասվածք, ներքին արյունահոսություն՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Գևորգյանին, «կրծքավանդակի, որովայնի, ծնկի քերծվածքներ» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արտաշես Լևոնյանին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։40-ի սահմանում Ա․ Հովհաննիսյանը, վարելով VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մոտ 30 մետր շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930