Բաժիններ՝

Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտն աճել է 102 տոկոսով

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտները 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 102 տոկոսով և հասել 795 մլն ԱՄՆ դոլարի։

«2023 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտները 37,5 տոկոսով գերազանցել են նաև նախահամաճարակային՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում աճել են Եվրամիության երկրների, Թուրքիայի, Իսրայելի, Հայաստանի զբոսաշրջիկների այցերի հաշվին»,- ըստ aliq.ge-ի՝ նշվում է տեղեկատվության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930