Հայաստանը ֆանտաստիկ աշխատանք է տարել․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը՝ երևանյան առաջնության մասին
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին վստահ է` Հայաստանը կարող է նորից ընդունել Եվրոպայի առաջնությունը:
«Մրցաշարի 9 օրերը և հատկապես վերջին օրը, հիանալի էին: Կազմակերպվածությունն, անշուշտ, հրաշալի էր: Դուք տեսակ, որ մրցումային վերջին օրը մարզադահլիճը լեփ-լեցուն էր: Այդպես էլ դատարկ նստատեղեր չգտա տրիբունաներում: Այս ամենը ծանրամարտի համար շատ կարևոր ուղերձ է, քանի որ նախորդ տարին հեշտերից չէր մեզ համար: Եվ հիմա հանրության այս աջակցությունն իսկապես շատ լավ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահը:
Ըստ Կոնֆլիտիի՝ կազմակերպչական առումով հայկական կողմը ֆանտաստիկ աշխատանք է տարել: «Հպարտորեն կարող եմ ասել, որ մենք Եվրոպայում կարող ենք անել այնպես, որ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ունակ ենք կազմակերպել աշխարհի առաջնության, Օլիմպիական խաղերի մակարդակի մրցաշար: Այո, Երևանը կարող է նորից կազմակերպել Եվրոպայի առաջնություն: Շարունակում ենք աշխատել միասին, նրանք էլ պետք է շարունակական աշխատանք տանեն: Եթե անկեղծ, մրցաշարից առաջ սպասում էի, որ այն հաջողված կլինի, սակայն չէի սպասում, որ կլինի այնքան հաջողված, որքան հիմա տեսնում եմ»,-ասաց նա:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Երևանում։ Առաջնությունը մեկնարկեց ապրիլի 15-ին և եզրափակվեց ապրիլի 3-ին։ Հայաստանի հավաքականը առաջնության մեդալային հաշվարկում առաջինն էր՝ նվաճած 13 մեդալով։ Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։