
Ունեցածս վնասվածքով հանդերձ՝ փորձել եմ լավագույնս հանդես գալ․ Սարգիս Մարտիրոսյան

Ծանրամարտի Ավստրիայի հավաքականի մարզիչ և գործող մարզիկ Սարգիս Մարտիրոսյանը ձգտել է վնասվածքով հանդերձ լավագույնս հանդես գալ հայրենիքում:
«Այս մրցաշարիc առաջ էլ վնասվածք ունեի, հիմա էլ վնասվածքով էի մասնակցում: Հրում վարժությունում բարձրացրեցի նվազագույնը, որը կարող էի, որ զրո չստանամ: Փորձել եմ ունեցածս վնասվածքով հանդերձ՝ լավագույնս հանդես գալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Վերջինս շեշտեց, որ հայրենիքում նման խոշոր մրցաշարի մասնակցելն առավել պատասխանատու է։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ընթացողԵվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչ` Պետրոս Պետրոսյանը և Սամվել Գասպարյանը, իսկ Ավստրիայի հավաքականի կազմում հանդես եկավ Սարգիս Մարտիորսյանը: Պոկում վարժությունում ԵԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Ավստրիան ներկայացնող մեր հայրենակիցը:
Այս քաշում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, իսկ Պետրոս Պետրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ: