Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ռազմական ոլորտի գնումների ցանցի նկատմամբ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ռազմական գնումների ցանցի հետ կապված 1 ֆիզիկական անձի և 6 կազմակերպությունների նկատմամբ:

«Միացյալ Նահանգները վճռականորեն հավատարիմ է մնում Իրանի ռազմական ծրագրերը և նրա գնումների ցանցերը խափանելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուն», – նշված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից տարածված հայտարարությունում:

Հաղորդվում է, որ Իրանում, Չինաստանում և Մալայզիայում տեղակայված այդ ֆիզիկական և իրավաբանական անձինք աջակցել են ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող իրանական Pardazan System Namad Arman (PASNA) ընկերության գնումների գործունեությանը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ նշված ընկերությունը կապված է Իրանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի լոգիստիկայի հետ:

«Այս ցանցը PASNA-ին հնարավորություն է տվել ձեռք բերել էլեկտրոնային բաղադրիչներ, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերում (ԱԹՍ) օգտագործվող բաղադրիչներ, հիմնականում ՉԺՀ-ում տեղակայված օտարերկրյա մատակարարներից: Իրանի կողմից զենքի տարածումը ապակայունացնում է Մերձավոր Արևելքը և ոչ միայն, և մենք կշարունակենք աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ հակազդելու նման գործունեությանը», – հայտարարել է Բլինքենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս