Աշոտ Հակոբյանն ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի որոշմամբ Աշոտ Ռոբերտի Հակոբյանն ընտրվել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն։
Աշոտ Հակոբյանը ծնվել է 1964 թ. հունիսի 29-ին: Ավարտել է Մոսկվայի Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի արդյունաբերության պետական ինստիտուտի գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման և շահագործման բաժինը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1986–1991
«Սոյուզգազպրոյեկտ» միութենական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ճարտարագետ, առաջատար ճարտարագետ, Տեխնոլոգիական բաժնի պետ:
1991–1996
«Նաիրի» ՓՁ՝ Շուկայագիտության բաժնի պետ:
1996–2004
«Արմգազպրոյեկտ» ինստիտուտի (ձևավորվել էր «Սոյուզգազպրոյեկտ» ինստիտուտի մասնաճյուղի հիման վրա, 2001թ. վերանվանվել էր «ԴԱՄԱՌ» ՓԲԸ-ի) Կոմպլեքսային նախագծման բաժնի առաջատար ճարտարագետ, 1997թ.՝ ինստիտուտի նախագծերի գլխավոր ճարտարագետ:
2004 թվականի ապրիլից
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Զարգացման և ներդրումների վարչության պետ:
2011–2014
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (2014 թվականից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) Տեխնիկական վարչության պետ։
2014–2015
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական բաժնի պետ, Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետ։
2016 թվականի հոկտեմբերից
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետի ժամանակավոր պաշտոնակատար:
2016 թվականի դեկտեմբերից
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ:
Պարգևներ
2017
Արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրի։
Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Նախագահների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվավոր դիպլոմով՝ գազաէներգետիկ ոլորտի զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար։
2018
Արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրի՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
Արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ պատվոգրի՝ վառելիքաԷներգետիկ համալիրի զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
2022
Արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ պատվոգրի՝ վառելիքաԷներգետիկ համալիրի զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։