
Քննչական կոմիտե, եթե էս սրբապիղծներին չեք կարողանում պատշաճ մեղադրանք առաջադրել, փակեք էդ հիմնարկը. Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հրապարակել է 2022թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ սանձարձակ ու հանցավոր վարքագիծ ցուցաբերած ոստիկանների լուսանկարները՝ դրանք զետեղելով մեկ տեսանյութում: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Քննչական կոմիտե, եթե էս սրբապիղծներին չեք կարողանում պատշաճ մեղադրանք առաջադրել, փակեք էդ հիմնարկը։»