Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը

Հայտնի են դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ անվճար երթևեկության օրերը: Այս մասին նշված է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի տարածած հաղորդագրությունից:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ապրիլի 17-ից սկսած՝ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սրբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սրբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Արցախի իշխանությունները որոշել են վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարաս, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ։

Տեսանյութեր

Լրահոս