Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը: Երկու երկրների նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, թուրք-իրանական հարաբերությունները և Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, Իսրայելի հարձակումները Ալ-Աքսա մզկիթի վրա։

Թուրքիայի նախագահը շեշտել է էսկալացիայի և բռնության նոր փուլերի կանխարգելման կարևորությունը, որոնց, իր կարծիքով, կարելի է հասնել միայն ողջախոհություն ցուցաբերելով։

Այս առնչությաբ Էրդողանը կոչ է արել համատեղ քայլեր ձեռնարկել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930