Բաժիններ՝

Դատախազության կողմից Երևանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի օտարման հարցով 2 հայց է ուղարկվել դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունի կողմից Երևանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի օտարման հարցով 2 հայց է ուղարկվել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումից։

«Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշմամբ և 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել է համապատասխանաբար՝ 17077.6 և 10000 քմ մակերեսով հողամաս, այն դեպքում, երբ նշված հողամասերը որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման: ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2022 թվականի ապրիլի 25-ին 2 հայց է հարուցվել դատարան»,- նշված է հաղորդման մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս