Վրաստանում մահացությունների թիվը գերազանցում է ծնելիությանը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանում մահացությունների թիվը 6 799-ով ավելի է ծնունդների թվից։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, մահացածների թիվը նվազել է 18.0 տոկոսով և կազմել 49 հազար 118 միավոր։ Հիշարժան է նաև, որ Covid-ի համաճարակի պիկի պատճառով 2021 թվականին մահացության վիճակագրությունը նախորդ տարիների համեմատ աճել է։

Ի դեպ, ըստ նույն վիճակագրության՝ պաշտոնական տեղեկությամբ, 2022 թվականին Վրաստանում նորածինների թիվը կազմել է 42 հազար 319, այդ թվում՝ 21 հազար 897 տղա և 20 հազար 422 աղջիկ. այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 7,9 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս