«Լիարժեք բավարարված չենք իրենց պատասխաններից». Զինվորական կացարանում զոհված զինվորի հայր

«Ամբողջ գործողությունը քննչական փուլում է, քննչական գաղտնիք չենք կարող բացահայտել, բայց հույս ունենք, որ գործը ճիշտ ուղղությամբ է գնում»,- այսօր Զինվորական դատախազին հանդիպելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի հայրը:

«Մենք այս ամբողջ ընթացքից շատ դժգոհ ենք, թե քննչականի, թե ԱԻՆ-ի: Այս հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի պատասխանն այն էր, որ գործը քննչական փուլում է, որ ասեմ՝ լիարժեք բավարարված ենք իրենց պատասխաններից, չէ…»:

Նա նաև ասաց, որ բացի Փաշինյանի առաջ քաշած վարկածից, այլ վարկածներ ևս կան, և մի քանի ուղղությամբ քննություն է տարվում:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Կարդացեք նաև

Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ) և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս