Մի՞թե դժվար է հանրությանը պատշաճ տեղեկացնել պայմանավորվածությունների մասին, որ Ադրբեջանը «բլոկբաստեր» չբեմադրի. Տաթև Հայրապետյան

Տաթև Հայրապետյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում արձանագրեց, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվել են տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական բլոկբաստեր։

«Այս մոտեցումը առնվազն կառուցողական չէ։ Կրկնում եմ՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խպնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով, այսինքն՝ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։

Նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից։ Հույս ունեմ՝ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- ասաց Փաշինյանը։

Նախ, նշեմ, որ Ադրբեջանը դժվար թե սահմանապահ ուժեր տեղադրի, հակառակը՝ ինչպես Ալիևն էր օրեր առաջ հայտարարել իրենք նախկինում ձեռք բերած «շահեկան դիրքերից» են փորձելու օգտվել: Երկրորդ, մի՞թե դժվար է հանրությանը պատշաճ տեղեկացնել պայմանավորվածությունների մասին, որ Ադրբեջանը «բլոկբաստեր» չբեմադրի: Ի վերջո, հենց ձեր անգործության ու լռության արդյունքում է Ադրբեջանը տեղեկատվական հաջողություն ունենում, իսկ դուք միայն օրեր կամ ժամեր անց արձագանքում եք: Կարելի է այդ ամենը անել նախապես ու խելացի, որ այս իրավիճակը չստեղծվի»:

Տեսանյութեր

Լրահոս