Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում
Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորն իր առաջին պետական այցով գտնվում է Գերմանիայում: Բրիտանիայի միապետի այցը պետք է սկսվեր Ֆրանսիա այցով, սակայն այնտեղ շարունակվող ցույցերի պատճառով այցը ստիպված էին հետաձգել:
Եռօրյա այցի ընթացքում Չարլզ III-ին ուղեկցում է կոնսորտ թագուհի Քամիլան:
Ըստ վերլուծաբանների՝Բրիտանիայի թագավորի առաջին պետական այցը խորհրդանշական նշանակություն ունի. այն ցույց է տալիս, որ Եվրոպան Միացյալ Թագավորության դիվանագիտական առաջնահերթությունն է, ինչպես նաև ընդգծում է Բրիտանիայի ցանկությունը՝ բարելավելու հարաբերությունները բրեքսիթից հետո:
Չարլզ III-ը Բեռլին է ժամանել մարտի 29-ին: Նրան ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ կնոջ հետ: Բրանդենբուրգյան դարպասների մոտ նրանց շքեղ ընդունելություն է ցույց տրվել:
Այնուհետև Բելվյու ամրոցի բակում Չարլզ III-ը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ծառ են տնկել:
Երեկոյան Բրիտանիայի միապետը մասնակցել է պետական ճաշկերույթի, որին հրավիրված է եղել նաև Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը