
Լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիան հետ է մղել իսրայելական հարձակումը Դամասկոսի մերձակայքում

Իսրայելը մարտի լույս 30-ի գիշերը նոր ագրեսիա է իրականացրել Սիրիայի դեմ: Հարձակման են ենթարկվել Դամասկոսի արվարձանները, կա 2 վիրավոր:
Նշվում է, որ սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել է, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել Է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաԸստ SANA գործակալության՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը Դամասկոսի երկնքում հետ են մղել թշնամու հարձակումը:
Հարձակումն իրականացվել է այսօր տեղական ժամանակով ժամը 01:20-ին (Երևանի ժամանակով 02:20-ին)։
Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մի քանի հրթիռ, որոնք արձակվել են Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից։ Նշվում է, որ թիրախները եղել են քաղաքից ոչ հեռու տեղակայված օբյեկտներ:ս։