Բաժիններ՝

Պատրուշևն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերադարձն Աֆղանստան

Ցանկացած պատրվակով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վերադարձը Աֆղանստան և հարևան երկրներ կտրականապես անընդունելի է: Նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Նա վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, որոնք պատասխանատու են իրենց զորակազմի դուրսբերումից հետո Աֆղանստանում ստեղծված ծանր դրության համար, պետք է ստանձնեն Աֆղանստանի տնտեսության հետկոնֆլիկտային վերականգնման հիմնական ֆինանսական ծախսերը։

«Միևնույն ժամանակ մենք կտրականապես անընդունելի ենք համարում ցանկացած ձևով և ցանկացած պատրվակով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վերադարձը տարածաշրջան, այդ թվում՝ Աֆղանստանի հարևան երկրներ», – ասել է Պատրուշևը ՇՀԿ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ, որը չորեքշաբթի օրը տեղի Է ունեցել Նյու Դելիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031