«Ժողովրդավարության բաստիոնից» դարձավ իշխանական հոլիկ». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. ««Ժողովրդավարության բաստիոնից» դարձավ իշխանական հոլիկ

Ժողովրդավարական թարմ «ձեռքբերումը», որը գրանցել են հայաստանի կառավարիչները:

Միջազգային հերթական կազմակերպությունը (Amnesty International), որը չի կարողացել ուղղակի չարձանագրել իրավունքների ոլորտում առկա հայաստանյան քաոսը:

Արտահայտման ազատության սահմանափակումներ, ժողովրդի դեմ կիրառված նռնակներ ու խլացուցիչներ, անհամաչափ ձերբակալություններ, իշխանությունների կողմից հարյուրավոր անձանց վիրավորելու դեպքեր: Սրանց հետևել է զրո պատասխանատվություն իշխանության ներկայացուցիչների համար:

Դե պատկերացրեք, թե ինչպիսի անհավասարության ու իրավունքների խախտումների միջավայրում է հիմա գոյակցում հայ հասարակությունը: Իշխանությունների կողմից իրավունքների ոտնահարումները կանխելուն ուղղված տոտալ անգործությունը վկայում է` քաղաքացիների իրավունքների ոտնահարումները չեն դադարելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031