Ազգությամբ հայ Եհովայի վկան Ալիևի համար աղոթում է, չաղոթող քահանային էլ՝սպառնում

Հայաստանում, ըստ տարբեր հաշվարկների, 350 հազարաղանդավոր կա։ Այս թիվը կազմում է մեր բնակչության 15 %-ն այն դեպքում, երբ ողջ աշխարհում աղանդները կազմում են բնակչության 1-2 տոկոսը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Մասյացոտնի թեմի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն այս թիվը խիստ մտահոգիչ համարեց՝ ընդգծելով՝ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի պետականության քայքայմանը միտված այս վտանգավոր քարոզչությունը կանխելու համար։

Տեր Զարեհն ուշադրություն հրավիրեց հատկապես Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության գործունեության վրա՝ ընդգծելով, որ այդ կազմակերպությունը քարոզում է բանակում չծառայել, մինչդեռ Հայաստանը շրջապատված է երկու այնպիսի պետություններով, որոնց նպատակը մեր պետության չգոյությունն է։

Կարդացեք նաև

««Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներն իրականացնում են բանակում չծառայելու, զենք չբռնելու վերաբերյալքարոզչություն, ավելին՝ դրա համար մարդկանց առաջարկումեն աջակցություն։ Եկեղեցին չունի լծակներ, որ արգելի այս կամ այն կրոնական կազմակերպության գործունեությունը, ուստի,դա պետք է անի պետությունը, որովհետև քարոզում են, թե զենք բռնելը մեղք է, և դա այն դեպքում, երբ շրջապատված ենք որպես պետություն մեր չգոյությանը ձգտող Թուրքիայով և Ադրբեջանով»,-ասաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվը։

Ըստ նրա՝ այն կոնվենցիաները, որոնք ստորագրել է պետությունը՝ թույլ տալով նման կազմակերպությունների գոյությունը, պետք է վերանայվեն. բանակում չծառայելու քարոզի մասով պետք է լինեն հստակ արձանագրումներ։

«Երբ կրոնական կազմակերպության գործունեությունը դեմ է պետականության շահին, այդ դեպքում պետք է վերապահումներ ունենալ. ինքս կողմ եմ, որ պետությունն արգելի բոլոր տեսակի կրոնական կազմակերպությունների գործունեությունը, բայց եթե դա չի արվում, գոնե բանակում չծառայելու քարոզը պետք է արգելվի»,-ասաց Տեր Զարեհը։

Նրա խոսքով՝ որքան հնարավոր է դրա դեմ պայքարել՝ որպես հայ և որպես հոգևորական, ինքն անում է ամեն օր՝ հանրային վայրերում քարոզ անող եհովականներին ֆեյսբուքյան ուղիղ եթերով բացատրելով մեր երկիրը զենքով պաշտպանող զինվորի կարևորությունը. դա անում է՝ շատ հաճախ եհովականներից ստանալով սպառնալիքներ։

«Օրինակ՝ ինձ գրում են՝ «Քո վերջը վատ է լինելու», մեկ այլ Եհովայի վկա էլ ինձ գրելով հարցնում է՝ «Զարե՛հ, դու աղոթո՞ւմ ես Ալիևի համար, եթե ոչ, ապա կեղծավոր և գարշելի մարդ ես, որը ձևացնում է, թե իբրև թե քրիստոնյա է»,-Եհովայի վկաների քարոզչությունն անընդունելի համարելու համար եհովականներից ստացած սպառնալիքներից մեկ-երկուսը ներկայացրեց տեր Զարեհը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս