2018թ. իշխանազավթումից հետո հետևողականորեն վարկաբեկվում է բանակը. Հենրիխ Դանիելյան

«2018 թվականի իշխանազավթումից հետո այս իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի կազմաքանդեն այն ինստիտուտները, որոնք պահպանել են հայոց պետականությունը, պախարակեն բանակը»,- «Դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստի մեկնարկից առաջ 168.am-ի հետ զրույցում նշեց Հանրապետական կուսակցության երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Հանրապետական գործիչը հենց այս իրողություններով պայմանավորեց բանակաշինության ակունքներում կանգնած մարդկանց հանդեպ իշխանությունների ձեռամբ դաշտ նետված մեղադրանքները՝ այդ թվում «դիզվառելիքի գործով շինծու» դատական պրոցեսը:

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, մարդ է, որը կանգնած է բանակի ակունքներում: Ինչպես Երրորդ նախագահին, այնպես էլ՝ շատ մարդկանց, որոնք կանգնած են բանակի ակունքներում, անհիմն մեղադրանքներ են վերագրում, որեպսզի ներքին լսարանի համար կարողանան ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել և թեքել հայացքն իրականությունից»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս