«2018 թվականի իշխանազավթումից հետո այս իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի կազմաքանդեն այն ինստիտուտները, որոնք պահպանել են հայոց պետականությունը, պախարակեն բանակը»,- «Դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստի մեկնարկից առաջ 168.am-ի հետ զրույցում նշեց Հանրապետական կուսակցության երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Մինչ 4 օր շարունակ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000 –ից ավելի արցախցիների համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում առանց որևէ շեղման շարունակվեց դիզվառելիքի գործով հերթական նիստը: Նկատենք՝ այս անգամ նիստը լուսաբանում էր նաև Հանրային Հեռուստաընկերությունը: