«Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել». Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ էսկալացիայի ռիսկերին և այդ համատեքստում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություններին։

Նրա խոսքով՝ ցանկացած միջպետական պայմանագիր պետք է վավերացվի խորհրդարանի կողմից։

«Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով, պահպանելով քո երկրի շահերը և այն պայմաններում, երբ արդեն երկու հակամարտող կամ պատերազմող պետություններ համաձայնել են դառնալ երկու՝ խաղաղությամբ ապրել ցանկացող հարևաններ»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, թուրք ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող նախապատրաստական գործողությունները վկայում են, որ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում է գտնվում Հայաստանը։

Կարդացեք նաև

«Պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի, սա ես ասում եմ ոչ թե մեր ժողովրդին, հայրենակիցներին վախեցնելու համար, այլ պատրաստվելու համար, քանի որ ի վերջո սեփական հողը պետք է պաշտպանել, պետք է համախմբվել և գնալ դրա պաշտպանությանը։

Լիարժեք գնահատական տալու համար, թե որքանով են հավանական  Ադրբեջանի Զինված ուժերի գործողությունները, որ ուղղություններով կան կուտակումներ, ինչպիսի նպատակադրություն ունեն, այս ամենին գնահատական կարող է տալ այն մարդը, որը լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, դա այսօրվա իշխանությունն է։ Բայց այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները, բանակցային գործընթացի առկա վիճակը, մեր և Ադրբեջանի միջև հարաբերությունների առկա վիճակը և նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան  գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում են այն մասին, որ ցանկացած պահի կարող է բախում լինել»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս