Սաուդյան Արաբիայից 1140 ընկերություն Թուրքիայում ներդրումներ կանեն

Սաուդյան Արաբիայում, Թուրքիայի մասնակցությամբ բիզնես ֆորում է անցկացվել, որի ընթացքում կնքվել է առևտրային փոխգործակցության 3 պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սաուդյան Արաբայի պետական լրատվական «SPA»-ի հաղորդմամբ՝ կազմակերպված բիզնես ֆորումին մասնակցել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի առևտրի նախարարները և բիզնես ոլորտի շուրջ 450 ներկայացուցիչ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ ներդրումներ անելու վերաբերյալ։ Օրինակ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սաուդյան Արաբիայի 1140 ընկերություն Թուրքիայում կանի ներդրում, իսկ թուրքական 390 ընկերություն էլ՝ Սաուդյան Արաբիայում։

Ֆորումի ընթացքում նաև ձեռք է բերվել համաձայնություն սերտացնելու հարաբերությունները մեծածախ և մանրածախ առևտրի, շինարարության, ինչպես նաև արտադրութան ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031