Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
Ակբա բանկը Հայաստանում բիզնեսների զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մարտի 23-ին կմեկնարկի Acba Business Club-ի գործունեությունը։
Acba Business Club-ի մեկնարկի հատուկ հյուրն արհեստական բանականության ոլորտի առաջատար «ABBYY» ընկերության հիմնադիր, «Band of Angels» ներդրողների խմբի անդամ Դավիթ Յանն է, ով բանախոսելու է «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում. նպատակասլացություն, թե՞ համառություն» թեմայով։ Այնուհետև կկայանա «Բիզնես համայնքի դերն ու կարևորությունը» թեմայով պանելային քննարկում։
Միջոցառմանը մասնակցելու հայտը կարող եք ներկայացնել այստեղ։
Acba Business Club-ի մեկնարկի միջոցառումը լավ հնարավորություն է նոր գործարար կապեր հաստատելու և գործընկերների ցանցն ընդլայնելու համար։
Դառնալով Acba Business Club-ի անդամ՝ ընկերությունների ղեկավարները կկարողանան ներկա գտնվել ակումբի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են միջազգային բիզնես իրադարձություններին ու բիզնեսի վերաբերյալ ակտուալ քննարկումներին մասնակցելը, արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալ խոսնակների բանախոսություններն ուկնդրելու հնարավորությունը, ակումբի գործընկեր կազմակերպություններից հատուկ պայմաններով ՏՏ, մարքեթինգային, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև խորհրդատվական ընկերությունների ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, բազմաթիվ այլ առավելություններ։
Ակումբին անդամակցելու, առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև գործընկերների հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել sme.acba.am կայք։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։