
«Շոր» կուսակցության փոխնախագահը Մոլդովայի նախագահին «դուելի» մարտահրավեր է նետել

Ընդդիմադիր «Շոր» կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը «դուելի» մարտահրավեր է նետել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և առաջարկել է այն բանավեճի տեսքով անցկացնել ցանկացած հեռուստաալիքով:
Մոլդովայի նախագահը մարտի 17-ին ելույթ է ունեցել խորհրդարանի նիստում։ Դահլիճում ներկա են եղել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության անդամները: Ընդդիմությունը բոյկոտել է օրենսդիր ժողովի նիստը։ Սանդուն հայտարարել է մինչև 2030 թվականը ԵՄ-ին միանալու ծրագրերի մասին և նշել, որ ԱՊՀ-ն չի օգնում հանրապետության զարգացմանը։ Բացի այդ, նա ընդդիմությանը մեղադրել է Ռուսաստանի հետ կապերի և երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ՝ կոչ անելով կառավարությանը վճռականորեն արձագանքել համապատասխան փորձերին: