«5 տարի է՝ չենք կարողանում այդ գժից ու իր դասարանցի Վահեից ազատվել. դա պետք է հաղթահարենք». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այն կարծիքին է, որ Փաշինյանն ասուլիսի ընթացքում շպագատ էր իջել և աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների էր փորձում բավարարել:

«Ականատեսը եղանք նրա, թե ինչպես էր Նիկոլն աշխարհի տարբեր կողմերում գտնվող իր պարտատերերին փորձում միաժամանակյա շպատագով բավարարել: Այդ շպագատի երկու ծայրերում շատ տարբեր շահեր էին, այդ ասուլիսի ընթացքում Նիկոլի ոտքը մեկ ոլորվում էր, մյուս ոտքից ճողվածք էր ստանում ու այդպիսի տարբեր ֆիզիոլոգիական դրսևորումներ, որովհետև աշխարհի մի ծայրի աշխարհաքաղաքական շահը չի բռնում մյուսի հետ, բայց ինքը խոստումներ է տվել, չէ՞, որովհետև աշխարհի էն մի ծայրը թույլ է տվել, որ իշխանազավթում անի, աշխարհի էն մյուս ծայրը թույլ է տվել, որ դատարաններ շրջափակի Հայաստանում, աշխարհի էն մյուս ծայրին ինքը ասել է, որ Արցախն իրեն պետք չէ, երրորդին հակառակն է խոստացել, չորրորդին այլ բաներ է խոստացել, հինգերորդին՝ դրա հակառակը:

Այս ամենի մեջտեղում Հայաստանի Հանրապետությունն է ու մենք՝ քաղաքացիներս, որովհետև Նիկոլը թե՛ խոստումներ տալու պահին, թե՛ այդ խոստումներից հետո իշխանազավթման ավարտից հետո ակնհայտ է, չէ՞, որ մեծության և կշռի տեսանկյունից ոչ մի բան է: Ոչնչությունը չի կարող խոստումները բավարարել իր հաշվին, դրա համար խոստումների բավարարումն իրականացվում է Հայաստանի պետականության և Հայաստանի քաղաքացիների իրավունքների հաշվին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորը Նիկոլ Փաշինյանի ասուլիսը համարում է նրա «դավաճանությունները մոռացության տալու, նոր դավաճանությունների համար հասարակությանը նախապատրաստելու» գործընթաց:

Կարդացեք նաև

«Հասկանո՞ւմ եք՝ ով է խոսում 5-րդ շարասյունից, մարդ, ով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մայիսին գնացել էր երրորդ պաշտպանական գծում նկարվելու ու էդ նկարվելուց իբր տեսել է բանակի վիճակը. «Նախ՝ դու ո՞վ ես եղել, որ քեզ բանակի վիճակ թույլ տային տեսնել, երկրորդ՝ այդ 5-րդ շարասյան մասով ինձ մոտ լուրջ կասկածներ են առաջացել: Նիկոլը իշխանությունը զավթելուց հետո, առաջին գործողությունը, որ կատարեց, ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծումն էր. Ես այստեղ կասկածներ եմ հայտնում առ այն, որ միգուցե հենց դա է, իրենք չգիտեին հայկական բանակի վիճակը և որպեսզի կարողանային թշնամուն ներկայացնել բոլոր տվյալները, թե ինչպիսի պատրաստվածություն ունի, ինչպիսին է հայկական բանակը ներսից, ստեղծեցին ապրիլյան քննիչ հանձնաժողով կոչված մեծ ֆարսը, որի եզրակացությունն այդպես էլ ոչինչ չտվեց: Իրենց մոտ ամեն ինչ պետական գաղտնիք է՝ Նիկոլի խմած կոնյակից՝ մինչև քննիչ հանձնաժողովի եզրակացությունը:

Միգուցե իրենց ուսապարկերից կամ իրենց իշխանությունից այն մարդկանցից, ովքեր գնացել ու ծանոթացել են այդ ապրիլյան հանձնաժողովի տված եզրակացությանը, միգուցե իրենք են այդ տեղեկատվությունը տվել թուրք-ադրբեջանական տանդեմին, որոնք այդպես լավ սկսել են պատրաստվել արդեն 44 օր տևած պատերազմին: Դրա համար 5-րդ շարասյունից որ խոսում է՝ թող հիշի, թե ինչ է արել: 2018-ին ու 2019-ին, երբ խնդրել է, որ Ալիևը չհարձակվի, լավ պատրաստվի, որ ինչ է թե՝ ինքը այստեղ բոլորին ապացուցի, որ գիտեք՝ ինչ, Սերժ Սարգսյանը ձեզ պետք չէ, որովհետև ես անվտանգության հարցերն արդեն լուծել եմ, հետո երկու տարի անց Ալիևին ասի՝ ինչ ուզում ես՝ արա, ես ներսում տարբեր բերետներ ունեմ, իշխանությունս ամրացրել եմ ու կարող եմ պահել»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը:

Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ անգամ 2018թ. ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին ժամերին, Սերժ Սարգսյանն ավելի ուժեղ ու կամային էր, քան ինքը, ում ճղճղոցը ամեն փողոցից լսվում էր. «Ինքը դա չի կարողանում Սերժ Սարգսյանին ներել և ամեն անգամ փորձում է գոնե մի հատ ճանկռել, որովհետև Սերժ Սարգսյանի տված գնահատականներն իրեն՝ իր համար դառնում են այնպիսի ապտակներ, որ իր չստացված կենսագրության մեջ ուղղակի ամրագրվում և ամրապնդվում են»:

Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստա՞ն կգնա, թե՞ Արևմուտք, էական չէ, որովհետև երկու դեպքում էլ դա լինելու է հայ ժողովրդի հաշվին. «Իսկ այդ ընթացքում նա Ռուսաստանի՞ն բարեկամ կասի, թե՞ Արևմուտքին, եկեք՝ այդ Նիկոլ ոչմիբանի կռուտիտների մեջ չմտնենք, որովհետև մեր խնդիրը այդ էժանագին կռուտիտ անողին հեռացնելն է. նրա էժանագին կռուտիտները շատ թանկ են նստում մեզ վրա»:

Անդրադառնալով Փաշինյանի՝ էսկալացիայի վերաբերյալ հայտարարություններին, Աննա Մկրտչյանը նշեց, որ այդ վտանգը միշտ է եղել. «Այդ վտանգը եղել է նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը մեզ ասում էր, որ 2021թ. խաղաղության տարի է, հես է  կնքում եմ, ստորագրում եմ: Հիմա էլ ասում է՝ պարզվեց, որ եթե կնքեմ, ստորագրեմ, ամեն ինչ տամ, էլի խաղաղության մասին չենք կարող խոսել: Իսկ այդ էսկալացիաների մասին հայտարարությունները մի շատ պարզ տրամաբանություն ունեն: Ես նշեցի, որ Նիկոլը խոստումներ է տվել, և դրանք վերացական չեն, դրանք ժամանակի ու տարածության մեջ հատվում են: Եվ երբ այդ հակասական խոստումները սկսում են հատվել, ու ինքը հասկանում է, որ իր պարտատերերն ուզում են հակառակ բաներ, ու չգիտի՝ ոնց անի այդ բաները, գալիս է Հայաստան, ասում է՝ վերջ, հես է պատերազմ է լինելու, ես չեմ կարողանում, ո՛չ բանակ ունեմ, ո՛չ ժողովուրդ ունեմ, դուք բոլորդ անպիտան եք, ես մենակ եմ մնացել այս աշխարհաքաղաքական իմ խոստումների հետ»:

Աննա Մկրտչյանն առաջարկեց չքննարկել իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները. «Ոչ մի բան են այդ մարդիկ, եկեք՝ խոսենք հիմնական խնդրից, որովհետև Տիգրան Ավինյանն էլ էր ոչ մի բան, Հայկ Մարությանն էլ է ոչ մի բան, էդ Հրաչն էլ է ոչ մի բան, Անդրանիկ Քոչարյանն էլ է ոչ մի բան: Իրենք իրենց մասին ասել են, որ ուսապարկեր են, հասկանո՞ւմ եք: Եթե այդ մարդկանց համար նորմալ է, որ Նիկոլի ճտոցով գալիս-գնում են, ներս են մտնում ու դուրս են գալիս, եկեք՝ ես էլ իրենց այդպես վերաբերվեմ՝ ոչնչությունների և ոչ մի բանի տրամաբանության մեջ»:

Նա շեշտեց՝ դրսում բոլորը գիտեն, որ Փաշինյանը սուտասան է և իրեն դնում է գժի տեղ. «Բոլորը համակերպվել են այն փաստի հետ, որ գժի հետ գործ ունեն, ու վերաբերվում են, մեկնաբանում են և գործում են այնպես, ինչպես կվերաբերվեին, կմեկնաբանեին և կգործեին՝ հասկանալով, որ դիմացը անմեղսունակություն ունեցող մեկն է: Մեզ համար պետք է լինի ցավը, որովհետև մեր արժանապատվության ոտնահարումն է, որ 5 տարի մեր երկիրը գժի ձեռքում է: 5 տարի մենք չենք կարողանում այդ գժից ազատվել: Եթե 5 տարի այդ գժին ու իր դասարանցի Վահեին չենք կարողանում հաղթել, ուրեմն՝ մենք որպես ազգ ու հասարակություն՝ կայացման մեծ խնդիրների առաջ ենք կանգնած ու այդ խնդիրները պետք է հաղթահարենք: Մեր երկիրը հիմա մի գժի ձեռքում է, որին պետք է փող, իշխանություն և ախրանա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս