
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: