Ինչ-որ վիրուս կա՞, նաև քաղաքապետարանում բոլորը հիվանդ են. Քաղաքապետ
Նախորդ շաբաթ շտապօգնության կանչերի ընդհանուր թիվը եղել է 5940, հիվանդանոց է տեղափոխվել 1240 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 674, հիվանդանոց է տեղափոխվել 207 երեխա: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Առողջապահության վարչությունից էլ տեղեկացրեցին, որ պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմում է 34652: Մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ծնվել է 386 երեխա:
«Ինչ-որ վիրուս կա՞, բոլորը հիվանդ են՝ նաև քաղաքապետարանում»,- հետաքրքրվեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ դեպքերը շատ են, կարմրուկով պայմանավորված դեպքերը ևս չեն դադարել: