Բաժիններ՝

Ո՞ր փողոցները կանվանակոչվեն Սոս Սարգսյանի, Հրանտ Մաթևոսյանի, Արմեն Խոստիկյանի, Հենրիկ Մալյանի անուններով

2023 թվականի մարտի 15-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու 10-րդ  նստաշրջանի 2-րդ  նիստը, որի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ` «Հենրիկ Մալյան փողոց»:

Երևան քաղաքի Արաբկիրի 47-րդ փողոցը կանվանակոչվի թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ` «Սոս Սարգսյան փողոց»:

Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցը  կանվանակոչվի կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան Արմեն Խոստիկյանի անվամբ՝ «Արմեն Խոստիկյան փողոց»։

Դավթաշենի 2-րդ փողոցը  կանվանակոչվի հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի անվամբ` «Հրանտ Մաթևոսյան փողոց»:

Կարդացեք նաև

Ներքին Շենգավիթի 1-ին փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի անվամբ՝ «Հովհաննես Գրիգորյան փողոց»։

Արաբկիրի 38 փողոցը կանվանակոչվի  ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի անվամբ՝ «Աննա Տեր-Ավետիքյան փողոց»։

Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 8-րդ փողոցը կանվանակոչվի գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի անվամբ` «Էդուարդ Իսաբեկյան փողոց»:

Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 9-րդ փողոցը կանվանակոչվի հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի անվամբ` «Սարգիս Բաղդասարյան փողոց»:

Տեսանյութեր

Լրահոս