Բաժիններ՝

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Մասկատի արքայական օպերային թատրոնում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթ կունենա Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատի արքայական օպերային թատրոնում։

Ինչպես տեղեկանում ենք նվագախմբի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հռոմի օպերային թատրոնի (Teatro dell’Opera di Roma) հետ կներկայացնի ֆրանսիացի կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետը։

Մասկատի արքայական օպերային թատրոնում երկու գործողությամբ բալետը հայ և իտալացի արտիստների մեկնաբանմամբ հանդիսատեսի համար բեմ կբարձրանա մարտի 9-ին, 10-ին և 11-ին։

Սա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երրորդ հյուրախաղն է Օմանում։ Նախորդ երկու հյուրախաղերը կայացել են 2022 թվականին։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս