
Կծու ուտելիքի ուժեղ ցանկությունը զգուշացնում է հիվանդության մասին

Սննդամթերքի նկատմամբ հանկարծակի ցանկությունը, երբ դուք ուզում եք կոնկրետ ինչ-որ բան ուտել, բավականին տարածված է: Պարզվում է, որ մարմինն այսպես է մեզ որոշակի ազդանշաններ տալիս։ Հատկապես կարևոր է նրան լսել, եթե սուր ցանկություն կա կծու ուտելիքների նկատմամբ։
Ըստ shantnews-ի՝ թերապևտ, վարակաբան, սննդաբան Եվգենի Բատաևը «Let’s Look» մեդիա հարթակին ասել է, որ կծու ուտելիքի նկատմամբ թուլությունը վկայում է շնչառական համակարգի հետ կապված խնդիրների մասին։
«Եթե դուք սկսում եք նկատել սխտորի, սոխի և տարբեր համեմունքների սպառման ավելացում, դա կարող է նախազգուշացնել մոտալուտ շնչառական հիվանդության մասին»,- զգուշացրել է բժիշկը։
Այս ուտելիքների մեջ մեծ քանակությամբ վիտամինները և միկրոէլեմենտները, որոնք օգտակար են իմունիտետի համար, անփոխարինելի են դարձնում վիրուսների դեմ պայքարում:
Այնուամենայնիվ, Բատաևը խորհուրդ չի տալիս հույսը դնել միայն սխտորի և համեմունքների վրա։ Ավելի լավ է իմունային համակարգը ուժեղացնել վիտամինային համալիրներով։