
«Հասկացանք «հարևան» պետությունում տարերային աղետ է եղել։ Լռեք էլի»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասկացանք «հարևան» պետությունում տարերային աղետ է եղել։
Ցավակցեցինք, մի քիչ օգնություն ուղարկեցինք։ Դա էլ հասկացանք։
Բայց արի ու տես, որ իշխանահաճո մի զգալի զանգված ամբողջ օրը դա է քննարկում։ Թե ինչքան կարևոր է պատերազմը տարբերել տարերային աղետից։ ԱԺ փոխնագահն էլ մտքերը լարեց ու ասաց. թե բա հերիք է ատելություն քարոզեք (ու՞մ էր ասում, ո՞վ է ատելություն քարոզում, ինքն էլ չի հասկանում), դժբախտության վրա մի կռռացեք։
Թե բա չեք ասի, պատերազմի ու աղետի միջև ի՞նչ կապ կա։ Մի երկու ժամից Էրդողանը, առանց սեթևեթանքների, հայտարարեց, ղարաբաղյան 2-րդ պատերազմում մենք Ադրբեջանին ենք օգնել, հիմա էլ նրանք են մեզ օգնում։ Ասել կուզի, այ տխմարներ, կապն ավելի քան ուղղակի է։ Իսկ մեր մոտ հասարակության մի մասն իրեն հիմարի տեղ է դրել ու դատարկաբանում է բարիդրացիական հարաբերություններից։ Լռեք էլի»։